Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Խոզնավար գյուղում այրվում է երեք անչափահաս երեխա ունեցող Ալավերդյանների տունը

510
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 16:20
Խոզնավար գյուղում այրվում է երեք անչափահաս երեխա ունեցող Ալավերդյանների տունը

Տեղի համայնքապետարանը հայտնում է. «Տեղ համայնքի Խոզնավար գյուղում այս պահին այրվում է Սուրեն Ալավերդյանի տունը։ Ալավերդյանները երեք անչափահաս երեխա ունեն։ Հրդեհի բռնկման առաջին իսկ րոպեներից այնտեղ է ժամանել համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։ Վերջինս Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանի և գյուղաբնակների հետ մասնակցում է հրդեհի մարման աշխատանքներին։ Գյուղ են ժամանել նաև ԱԻՆ-ի Գորիսի փրկարարները»։