Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նիկո՛լ, քայլիստներիդ ջոկատը որտե՞ղ է պատերազմել». Գագիկ Համբարյան

399
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 20:40
«Նիկո՛լ, քայլիստներիդ ջոկատը որտե՞ղ է պատերազմել». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկո՛լ, քայլիստներիդ ջոկատը որտե՞ղ է պատերազմել. Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող թերուսը, ով առաջնորդվում է պատմության թուրք-ադրբեջանական վարկածներով, երեկ ԱԺ ամբիոնից, իրեն բնորոշ ցինիկությամբ հարց տվեց ԲՀԿ-ական պատգամավորներից մեկին, թե «Ձեր կուսակցության կամավորական ջոկատը, ի վերջո, տեղ հասա՞վ»...

Այսպիսի հարց իրեն կարող է թույլ տալ մեկը, ում հարազատ կուսակիցների ջոկատը մասնակցած լիներ պատերազմական գործողություններին...

Սակայն, պատերազմն սկսվելուց երկու շաբաթ անց ձևավորված քայլիստների ջոկատը որոշ ժամանակ անց տեղափոխվեց Հայաստանի հարավ-արևելք և որևէ տեղեկություն չկա, թե վերջապես, Նիկոլի հարազատ կուսակցության ջոկատայինները, որոնցից շատերը բանակում չեն ծառայել, որտե՞ղ են մասնակցել ռազմական գործողություններին, քանի որ բոլորը գիտեն, որ Հայաստանի հարավ-արևելքում ռազմական գործողություններ չեն վարվել և ուղղակի զավեշտալի կլինի, եթե պարզվի, որ քայլիստների ջոկատը Հայաստանում է եղել պատերազմի ժամանակ, իսկ իրենց առաջնորդը՝ կապիտուլյանտ Նիկոլը, ուրիշներին է մատնանշում և պարզաբանումներ պահանջում...

Լավ կլինի՝ իր ցինիկությամբ աչքի ընկնող դավաճան Նիկոլը պարզաբանի, թե իր կուսակիցները և թիմակիցները որտե՞ղ են մասնակցել ռազմական գործողություններին...

Թե՞ էրատոյականների նման Գորիսում է թրև եկել և ֆոտոսեսիաներ արել...

Ուրիշների աչքում չոփ փնտրող դավաճան Նիկոլը լավ կանի
իր սեփական աչքերում գերանները տեսնի...

Բացի պարտության սիմվոլ լինելուց, Նիկոլը նաև անամոթության և ցինիկության սիմվոլ է...

Հ. Գ. Ի դեպ, դավաճան Նիկոլի տրամաբանության համաձայն, եթե քայլիստների ջոկատը մասնակցեր Շուշիի պաշտպանությանը, ապա այդ բնակավայրը չէր հայտնվի թուրքերի ձեռքում... Իսկ քանի որ չի մասնակցել՝ ԴԱՎԱՃԱՆ են ու նրանց դեմ քրեական գործեր պետք է հարուցել...»: