Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս իշխանության գերնպատակն է ամեն գնով արդարացնել մեր արձանագրած կորուստները». Տիգրան Աբրահամյան

1010
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 13:45
«Այս իշխանության գերնպատակն է ամեն գնով արդարացնել մեր արձանագրած կորուստները». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս իշխանության գերնպատակն է ամեն գնով արդարացնել պատերազմական գործողությունների ծավալումն ու դրանում մեր արձանագրած կորուստները՝ այն ներկայացնել որպես օրինաչափություն։ Իշխանության տարբեր դեմքեր ուղիղ կամ քողարկված ձևով Ադրբեջանին հանձնված շրջանները ներկայացնում են որպես «պատմական արդարության վերականգնման» դրսևորում, իսկ իրենց էլ որպես այդ գործընթացի կարևոր սիմվոլ։

Իսկ մենք էլ շարունակում եք հանդուրժել այս ամենը՝ անընդհատ արձանագրելով նորանոր տհաճ դրվագներ»։