«ԱՄՆ-ը մտադիր է մնալ ԱՀԿ-ի կազմում». Բայդենը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերադառնալու մասին, հայտնել է Սպիտակ տունը: «Այս նամակով Միացյալ Նահանգների կառավարությունը հետ է կանչում 2020 թվականի հուլիսի 6-ի նամակը, որում ասվում էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ սկսած 2021 թվականի հուլիսի 6-ից: Միացյալ Նահանգները մտադիր է մնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ»,- ասվում է նամակում։ Բայդենը նշել է ԱՀԿ-ի առանցքային դերը կորոնավիրուսի համաճարակի և առողջությանը ուղղված այլ սպառնալիքների դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է լիարժեք մասնակցություն ունենալ և համաշխարհային առաջնորդի դեր խաղալ այդ պայքարի գործում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36