Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ. «Հրապարակ»

874
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 10:00
Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ, ուստի ԱԺ ընդդիմությանն առաջարկել է կոալիցիա կազմել և հուշագիր ստորագրել, որ թեկնածու չեն առաջադրի, և 6 ամսում գնալ ընտրությունների, սակայն ընդդիմադիրները չեն համաձայնել։ Երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանը հաստատեց այս լուրերը։

Արտահերթի ժամկետի մասին հարցին ի պատասխան ասաց, թե դա միայն իշխանության ուզելով չէ՝ եթե ընդդիմությունն ուզում է, կարող են հուշագիր ստորագրել։ ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանն ասաց՝ դա նշանակում է, որ սեփական թիմի վրա վստահ չեն, հակառակ դեպքում թիմով կգնային արտահերթի, իրենք կողմ են առանց նախապայմանների՝ հուշագրի, ընտրություններին»:

Մանրամասները՝ թերթի համարում: