Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մերկասառույցի պատճառով շտապօգնության մեքենան կողաշրջվել է

657
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 22:30
Մերկասառույցի պատճառով շտապօգնության մեքենան կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում մերկասառույցից չմշակված ճանապարհին Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 կողաշրջված վիճակում սահելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: