«Ո՞ւր կորան ձեր պատմական գիտելիքները, գոնե մի 100 տարի առաջվանը հիշեք». Թևան Պողոսյան
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր կրկին անգամ համոզվեցի, որ այսօր Ղարաբաղյան բանակցային գործընթացին տիրապետող որևէ մեկը չկա գործող իշխանության մեջ։ Թե բա՝ որ Շուշի վերադառնային նախկին բնակիչնե՞րը, էն էլ՝ 90 տոկոս: Նախ արդյո՞ք նրանք ցանկանալու էին վերադառնալ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ընդունելով։ Չէ՞ որ դուք համարում էիք, որ Արցախը պետք է գա բանակցային սեղան՝ իր կարգավիճակը որոշելու։ Թե՞ դա չէր ձեր նպատակը անցած 2.5 տարիներին։ Հո պարտվելու գինը չէ՞իք որոշում, այն էլ՝ ադրբեջանի և ալիևի բարի կամքով. թե էլ ինչը կուզեր կամ չէր ուզի։ Իսկ հիմա «կռիվ» տալու եք տարածաշրջանի միակ պատմական հայկական քաղաքի՝ Շուշիի մինչ սեպտեմբերի 27 հայկական բնակչության համար, Հադրութի և հադրութցիների համար։ Հա՛, այդ օրվա դրությամբ Շուշիի բնակչությունը 100 տոկոս հայկական էր։ Բա դուք չէ՞իք, որ Տիգրան Մեծի ժամանակներից էիք խոսում Մյունխենում, բա հիմա ո՞ւր կորան ձեր պատմական գիտելիքները, գոնե մի 100 տարի առաջվանը հիշեք, այդ ժամանակ Շուշիին ազիկներով չէր բնակեցված 90 տոկոսը։
Է, ո՞րը ասես, որը թողես։ Պարտվել ես, քաղաքական պատասխանատվություն ստանձնիր և հեռացիր։ Հեռացի՛ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված՝ գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով։ |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30