«Մենք 1975-1976 թթ. քարտեզներ չունենք». Արխիվի նախկին տնօրենն արձագանքում է Տիգրան Ավինյանին
![]() Ազգային ժողովում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը տեղի է ունենալու 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա: ArmLur.am-ը փորձել է պարզել՝ ինչ քարտեզների մասին է խոսքը և որքանով է այն ձեռնտու հայկական կողմին: Սակայն պարզվում է՝ անգամ Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն որևէ պատկերացում չունի այդպիսի քարտեզի առկայության մասին և անգամ չի էլ տեսել այն: «Ես այդ քարտեզից տեղյակ չեմ: Իմ իմացած քարտեզները, որոնք մենք ստացել ենք, 1944, 45, 46 թվականների քարտեզներ են, եթե անկեղծորեն ասեմ: Իսկ Ավինյանի ասած քարտեզներից ես տեղյակ չեմ և մենք չենք ունեցել: Երբ ես ժամանակին դիմել եմ Ռուսաստանի Դաշնությանը, ինձ ուղարկել են նշված ժամանակների քարտեզները: Մենք չունենք էլ այդպիսի քարտեզներ. ընդգծենք՝ խոսքը դպրոցական քարտեզների մասին չէ», – նշել է նա: |
Աշխարհում #COVID_19-ով վարակվածների թիվը գերազանցել է 114,6 միլիոնը
33412:35Կորոնավիրուսով վարակման 158 և մահվան 3 նոր դեպք
21911:00Ռուսաստանից եկած օգնությունը հանցավոր սխեմայով յուրացրել և վաճառել է Շիշ բռնողը. Dejavu (լուսանկար)
567Երեկ, 18:30Կորոնավիրուսով վարակման 265 և մահվան 2 նոր դեպք
550Երեկ, 11:15«Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան
82127.02.2021, 16:40Կորոնավիրուսով վարակման 283 և մահվան 7 նոր դեպք
88327.02.2021, 11:05