«Էս ձենդ հելավ արդեն, հա՞». վիճաբանություն՝ ԱԺ-ում
![]() ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետին, հարցրեց, թե ե՞րբ է հրաժարական տալու: «Հավաքվել ենք հանգիստ, մարմանդ ինչ-որ զրույց ենք տանում, բան ենք վերլուծում: Դուք հասկանո՞ւմ եք Արցախի 75 տոկոսը կորցրել ենք ու հիմա կորցնում ենք Հայաստանը: Այո՛, կորցնում ենք»,- հայտարարեց Աբովյանը: Նրա խոսքի ընթացքում տեղից արձագանքեցին իմքայլականներին, ինչին ի պատասխան Աբովյանն ասաց. «Էս ձենդ հելավ արդեն, հա՞»: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Աբովյանին հորդորեց «կոռեկտ լինել», Աբովյանն էլ իր հերթին ասաց՝ «Խնդրում եմ, թող ինձ չընդհատեն: Կոռեկտության կոչ ձեր պատգամավորներին արեք»: «Լսում եմ Փաշինյանին, ասում է՝ մեղավոր է ընդդիմությունը: Սաղ վարի եք տվել դուք, բայց մեղավոր է ընդդիմությունը: Էդ ե՞րբ ենք իշխանություն եղել, որ խաբար չենք: Ասում եք՝ եկեք նստենք, քննարկենք: Ի՞նչ քննարկենք, օրեցօր վիճակը վատանում ա: Ոչ ժամանակ կա քննարկելու, ոչ էլ բան. ամեն օր մենք կորցնում ենք....: Ե՞րբ եք հեռանալու»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց Աբովյանը: Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ «ՁԵր հարցը գրավոր ձևակերպեք, պատասխան կլինի»: Աբովյանը ցանկացավ արձագանքել, ինչին Սիմոնյանն ասաց. «Կներեք, ո՞ւմ եք արձագանքելու: Խնդրում եմ ձեր հարցը գրավոր ուղարկեք»: |
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
1423:05Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ
4022:45Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. նոր զարգացումներ
4022:40Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
8922:35Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ իր որդու շփումների շուրջ սկանդալի համար
9722:25«Խաչատուր Սուքիասյանը քայլել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ՝ Փաշինյանի հետ». Մալխասյան
5022:20