«Որպես տղամարդ պատասխանե՛ք, Արցախը ձեզ համար Հայաստա՞ն է». Դալլաքյանը՝ Փաշինյանին
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ժամանակին Արցախում հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ «Այսօր ՀՀ քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին և, ամենակարևորը՝ Արցախի մեր հայրենակիցներին մեկ հարց՝ այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ»,- հարցրեց պատգամավորը։ Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հայտարարությամբ ինքն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը և ընկալումն Արցախի հարցի վերաբերյալ։ Արձագանքելով Փաշինյանին՝ Դալլաքյանը նկատեց. «Պարոն Փաշինյան, հիմա գիտե՞ք ես ձեզանից որ պատասխանը կուզեի, ես ձեզ չեմ դիմում՝ որպես վարչապետի, այլ տղամարդը՝ տղամարդուն, այսօր բոլորս ենք հասկանում, որ դուք՝ որպես գլխավոր հրամանատար, պարտվող հրամանատար եք, սա ընդունված է, և բոլորիս էլ հասկանալի է։ Պատմությունն է ասում, թե նման դեպքերում գլխավոր հրամանատարն ինչ պետք է անի»։ Պատգամավորը նաև Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ է գնալ Ստեփանակերտ, թե՞ ոչ. «Եթե գնալու եք Ստեփանակերտ, դուք ընդունո՞ւմ եք, որ դա մեր քաղաքն է՝ իր բոլոր նախկին տարածքներով։ Որպես տղամարդ, ես ուզում եմ այս հարցի պատասխանը ձեզանից ստանալ։ Կոնկրետ եմ ուզում հասկանալ՝ Արցախը ձեզ համար Հայաստա՞ն է, թե՞ ոչ»։ Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր դիրքորոշումը հստակ արտահայտել է. «Ղարաբաղի շարժման ամբողջ նպատակն ու տրամաբանությունը արտահայտված է ձեր հիշատակած նախադասության մեջ։ Ինչպես նախկինում եմ առիթ ունեցել ասելու, որ մեր խնդիրն այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ կայունություն ապահովելն է, և կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00