Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը». փոխվարչապետ

246
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 19:55
«Անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը». փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Խորհրդարանում ընթացող հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը:

«Անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150 անձը։ Ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագուն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովվելու է նաև այդ պրոթեզների սպասարկումը», - ասաց Ավինյանը։