Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Պատերազմից հետո հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ». Փաշինյան

238
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 19:35
«Պատերազմից հետո հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, որ պատերազմից հետո հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ՝ կապված դավաճանության, սաբոտաժի, հրամանների կատարումից հրաժարվելու և այլ հարցերի հետ:

«Հետաքննությունը, հնարավոր է, չի ընթանում այն տեմպերով, որը մենք կցանկանայինք, սակայն, անհրաժեշտ է սպասել լիարժեք հետաքննության, որպեսզի հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,- ասաց նա: