Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Ադրբեջան և Վրաստան

2606
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 18:40
Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Ադրբեջան և Վրաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Երևան, Բաքու, Մոսկվա և Թբիլիսի: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Ես մտադիր եմ մեկնել Կովկաս և Ռուսաստան»,- հայտնել է Զարիֆը՝ չնշելով այցերի ճշգրիտ ամսաթիվը:
«Ես մտադիր եմ այցելել այն երկրներ, որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնեն Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ բանակցություններ է վարում նաև Թուրքիայի հետ։