Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում

456
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 17:55
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում УАЗ մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի «Արջի» արձանի հարևանությամբ, ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը և 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Հիվանդանոց տեղափոխվածները ՀՀ ՊՆ ծառայողներ են։ Ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը։