«Հարցս ուղղված էր վարչապետին, հետևաբար, զբաղեցրեք ձեր տեղը»․ Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Փաշինյանին, հետաքրքրվեց. «Խնդրում եմ ասել, թե ինչու հայկական կողմը, ձեր գլխավորությամբ, Մոսկվայից ռազմագերիների հարցով վերադարձավ գլխիկոր»: Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Հայտարարության 9-րդ կետը կատարման դեռևս սկզբնական փուլում է և դեռ մեծ հարց է կամ սխալ կլինի պնդել, որ 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը: Ժամանակը ցույց կտա»,- ասաց փոխվարչապետը: Արձագանքելով Մհեր Գրիգորյանին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց. «Պարո՛ն Գրիգորյան, Դուք իմ հարցին պատասխանում եք Ձե՞ր ցանկությամբ, թե՞ վարչապետի ցուցումով: Իմ հարցն ուղղված է ՀՀ վարչապետին: Եթե Դուք պատասխանում եք Ձեր ցանկությամբ, ապա ասեմ, որ Դուք իմ հարցի հասցեատերը չեք: Իսկ եթե Դուք իմ հարցին պատասխանում եք վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաև այստեղ ԱԺ-ում պարզապես ունակ և կարող չէ իմ հարցին տալ պատասխան: Հետևաբար, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը, ես Ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54