«Ալիևի հայտարարություններն իրարամերժ են». Արա Այվազյան
248
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 17:10
ԱԳՆ Արա Այվազյանը, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Շուշիում հնչեցրած հայտարարություններին, ասաց. «Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, որովհետև մի կողմից նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող սադրիչ հայտարարություններ, ինչը վկայում է, որ հավանաբար հակամարտությունը մտել է մի փուլ, որտեղ կարևոր է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»: Արա Այվազյանն ընդգծեց իր՝ վերջերս Արցախ կատարած այցի կարևորությունը, որտեղ նախարարի խոսքով, քննարկվել է ընդհանուր օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը: Արա Այվազյանը նաև նշեց, որ գերիների հարցը արտգործնախարարութան առաջնային խնդիրներից մեկն է: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00