Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը». Մարիա Կարապետյան

344
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 20:25
«Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը». Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ անթույլատրելի է, որ գերիների վերջնական թիվը չի հրապարակվել՝ հարցնելով՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում:

Ես կասկած չունեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող էր իմանալ (կարող էր փորձից կռահել կամ Կառավարության գործընկերներից իմանալ), թե ինչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում, սակայն քանի որ ընտրել է հարցը քննարկել հանրային, պարզաբանեմ։

Ադրբեջանը հաստատում է միայն այն գերիների առկայությունը, որոնց մասին կան անհերքելի ապացույցներ։ Այսինքն, կան անձնիք, ում գերության մեջ լինելու մասին Հայաստանն ունի պնդում, սակայն Ադրբեջանը չի հաստատում այդ անձանց գերության մեջ լինելը։ Հայաստանը բոլոր միջոցներով՝ կլինի դա ռուսական կողմի, թե՛ Կարմիր խաչի, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե՛ այլ միջոցներով, պնդում է նույնիսկ փոքր ապացույցի պարագայում անձի՝ գերության մեջ լինելու հանգամանքը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ կան անձինք, ովքեր գտնվում են գերության մեջ, սակայն Հայաստանն այդ մասին ոչ մի տեղեկություն չունի՝ անձին համարելով անհետ կորած։

Եվ չի բացառվում, որ եթե այսօր առկա չէ փոքր կամ անհերքելի ապացույց, ապա վաղն այն կարող է ի հայտ գալ։

Եվ վերջնական թիվ հրապարակելը կդժվարացնի ցուցակի համալրումը։ Ավելին, վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը»։