Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը». Նարեկ Սարգսյան

337
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 15:35
«Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանին «Ազգային Հերոս» անվանող անձնավորություններ, եթե դուք անմեղսունակ չեք, եթե դուք կոռուպցիոների զավակներ չեք, եթե դուք Հայաստանի թշնամին չեք, եթե ամենավերջին սրիկաներն ու անբարոյականները չեք, ուրեմն՝ դուք հիշողության կորուստ ունեք: Թարմացնեմ ձեր հիշողությունը: Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ բառացիորեն վիժեցրեցին խաղաղ կարգավորման մի սցենար, որով ողջ Արցախը և Լաչինի ամբողջ շրջանը (ոչ թե միջանցքը) առանց մի կրակոցի հավերժ մնալու էր հայկական: Մի սցենար, որով 23 տարի Հայաստանը չէր ենթարկվելու շրջափակման և որով մենք այսօր ունենալու էինք առնվազն 1 միլիոնով ավելի բնակչություն և երկու անգամ ավելի ՀՆԱ: Ու ո՛չ միայն չէր լինելու 2020-ի պատերազմը, այլ նաև 1997-2020-ին «Խաղաղության» ժամանակ սահմանին չէին զոհվելու մեր հազարից ավելի զինվորներ:

Ովքե՞ր էին այս պլանը վիժեցնողները: Դրան երեք հոգի էին՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և «հերոս» Ռոբերտ Քոչայրանը: Հիմա հիշեցի՞ք: Դա հերիք է: Մի կողմ դնենք հետագա 10 տարիների Քոչարյանի իշխանության անխնա թալանը, որով «Երևանում տուն չունեցող» մարդը վերածվեց Հայաստանի ամենահարուտ մարդկանցից մեկի, հոկտեմբերի 27-ի սպանդը և այն, որ Քոչարյանի անձնական շահագրգռվածություն, որ սպանությունը չբացահայտվի:

Եթե սա «վերհիշելուց» հետո էլ Քոչարյանը ձեր համար «Հերոս» է, ուրեմն՝ դուք ընդամենը Քոչարյանի պնակալեզն եք, որոնց համար չկա ոչ մի կարևոր բան՝ փողից բացի:

Ինչպես Քոչարյանը թքեց Արցախի ապագայի վրա և անխնա թալանեց մեր երկիրը, էնպես էլ դուք կվաճառեք ամեն բան հանուն փողի և իշխանության: Դուք ձեր սեփական ծնողներին էլ կվաճառեք, Հայաստանն էլ, Ղարաբաղի մնացած մասն էլ, միայն թե փող և իշխանություն ունենաք: Նիկոլի կատարած հանցանքները ձեր հանցանքները մոռացության չեն տալու: Նիկոլը պատասխանատվությունից ոչ մի տեղ չի փախչի: Նիկոլը պատասխան կտա նախ Արցախի կորուստի համար և երկրորդը՝ էն բանի համար, որ դուք հիմա բանտերում չեք»: