Պայմանավորվածությո՞ւն, թե՞ պատահականություն. ով է արժեզրկում կառավարության որոշումը. «Ժամանակ»
![]() «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշում էր կայացրել, որ պատերազմին մասնակցած զինվորականներին, այդ թվում՝ կամավորներին և նրանց ամուսիններին ու երեխաներին 2020թ. առաջին կիսամյակի ուսման վարձից ազատվելու արտոնություն է տրվում: Այդ նախագծում գրված է, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք «մարտական գործողություններին մասնակցելու» մասին: Սակայն զորամասերը իրենց կցագրված զինծառայողներին, այդ թվում և կամավորներին տրվող տեղեկանքներում գրում են «իրականացրել է մարտական ծառայություն»: Իհարկե, մարտական ծառայությունը ավելի լայն հասկացություն է և ներառում է նաև մարտական գործողության մասնակցելը, բայց ուսումնական հաստատությունները հրաժարվում են այդ տեղեկանքը հիմք ընդունել՝ հայտարարելով, որ կառավարության որոշման մեջ օգտագործված է «մարտական գործողություն» եզրույթը: Հիմա սա արվում է հատուկ պայմանավորվածությա՞ն միջոցով, թե՞ ուղղակի պատահականություն է, դժվար է ասել, բայց որ մարտական գործողության մասնակից զինծառայողները զրկվում են այս արտոնությունից և կառավարության որոշումը արժեզրկվում է, փաստ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
1423:05Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ
4022:45Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. նոր զարգացումներ
4022:40Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
8922:35Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ իր որդու շփումների շուրջ սկանդալի համար
9722:25«Խաչատուր Սուքիասյանը քայլել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ՝ Փաշինյանի հետ». Մալխասյան
5022:20