Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հիանում էի մերկասառույցով, ձնից չմաքրված փողոցներով, անթիվ վթարներով ու մեկ հատ ձյուն մաքրող մեքենայով». Հակ Սահակյան

287
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 02:05
«Հիանում էի մերկասառույցով, ձնից չմաքրված փողոցներով, անթիվ վթարներով ու մեկ հատ ձյուն մաքրող մեքենայով». Հակ Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձը ցույց ա տալիս, որ ձյուն գալու օրերին մեքենա չպիտի վարես, որովհետև վթարներն անհավանական շատ են ու անգամ եթե դու լավ վարորդ ես, անվադողերը փոխել ես, պատրաստ ես բոլոր տհաճ զարգացումներին, երբեք չի բացառվում, որ ինչ-որ մեկը կապռոնից ու մաշած անվադողերով սրընթաց չի մխրճվի քո մեքենայի մեջ։
Բայց տեղաշարժվել պետք ա ու սովորաբար մետրոյից եմ օգտվում նման վիճակներում․ ցավոք Երևանում մետրոյի կայարանները շատ չեն։
Մի խոսքով, մոտավորապես 19։30-ի սահմաններում, ձկան խանութի մոտից պիտի հասնեի Նժդեհի հրապարակ․ մոտակայքում մետրո չկա, դատարկ տաքսի չկա, օնլայն տաքսիները գերծանրաբեռնված են, հանրային տրանսպորտը գրեթե չի աշխատում (ի՞նչ իրավունքով, չեմ հասկանում, ընդհանրապես երեկոյան ժամերին հանրային տրանսպորտը շատ վատ ա աշխատում), մի 40-45 րոպե հետո տրոլեյբուս հայտնվեց (մի հիանալի տրանսպորտ՝ լեն, բոլ, տաք ու ապահով, վճարն էլ 50 դրամ)) վերջին անգամ ուսանող տարիներին էի 50 դրամով երթևեկել)։
Բայց տրոլեյբուսի նկատմամբ այնպիսի արհամարհական վերաբերմունք կա մյուս վարորդների կողմից, ովքեր ոնց ուզեցել կանգնել էին մայթեզրին, որ դանդաղ էինք տեղաշարժվում այնքան, որ քիչ առաջ հասա տուն (ժամ ու կես՝ ձկան խանութի մոտից Նժդեհի հրապարակ, իսկ ժամանակը ամենաթանկ ռեսուրսն ա մարդու կյանքում)։ Ու ողջ ճանապարհին հիանում էի մերկասառույցով, ձնից չմաքրված փողոցներով, անթիվ վթարներով ու մեկ հատ ձյուն մաքրող մեքենայով, որի դիմացից հեռախոսով նկարող մի տղա էր վազում ու քոմենթում (հավանաբար քաղաքապետարանի կամ թաղապետարանի աշխատակից, ով օնլայն ռեժիմում ցույց էր տալիս կատարվող աշխատանքները)։
Այն՝ ինչ նկարագրեցի, անցած փուլ էր մեզ համար, մենք դա մերժել էինք, դա մեզ դուր չէր գալիս, անընդունելի էր, մենք անհամեմատ լավ ու որակյալ կյանքի ենք արժանի, բայց արի ու տես, որ դեռևս չենք կարողանում կազմակերպել ու վերջնական լուծել նման պրիմիտիվ խնդիրները, էլ ուր մնաց լուծենք Արցախի հարցը, գերիների հարցը, ներառողական տնտեսական համակարգի ձևավորման ու զարգացման հարցը, պետության ներքին և արտաքին անվտանգության, բանակի հարցը և այլն։
Նույնիսկ հասարակական/քաղաքական մեկ հատ կայացած, արդյունավետ գործող ինստիտուտ, ավանդույթ չկա, որը հնարավորություն կտար բարձրաձայնելու, քննադատելու, լուծումներ առաջարկելու համար, որ էս ապուշ վիճակից դուրս գանք․ մենք ձախողել ենք ամեն ինչ։
Խելքներս գլուխներս պիտի հավաքենք, զարկ տանք գիտությանն ու կրթությանը, իրար հետ առանց վիրավորելու և հայհոյելու շփվել սովորենք, խնդիրները ձևակերպենք ու լուծենք․ մեր փոխարեն ոչ ոք չի անելու»։