Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Տասնամյակներով ցեղասպանություն կերած ժողովրդի մեջ որտեղի՞ց այսքան ֆաշիստ»․ Լևոն Բարսեղյան

275
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 23:35
«Տասնամյակներով ցեղասպանություն կերած ժողովրդի մեջ որտեղի՞ց այսքան ֆաշիստ»․ Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տասնամյակներով ցեղասպանություն կերած, աշխարհով մեկ սփռված, գաղթական եղած, ապաստան ստացած ժողովրդի մեջ որտեղի՞ց այսքան ֆաշիստ ու հակամարդ, կբացատրե՞ք, հասկանանք։ Թեկուզ մեկը օրինակի համար չպիտի լիներ իրեն հայ համարողներից, որ ֆաշական լիներ, նույն ժողովրդի, նույն երկրի, նույն ազգի զավակին, քաղաքացուն մահվան ու սպանության քարոզ աներ, բայց լիքն են։ Էդ ինչպե՞ս է ստացվել։ Էդ ի՞նչ բռնության ու հալածանքի են ենթարկվել դրանք մանուկ, անգիտակից տարիքում, որ մինչև հիմա, եքա էշ դառած մահ ու արյուն են քարոզում ընդդիմախոսի, հակառակվողի և անհամաձայնի նկատմամբ, որ հանդգնում են սահմանել ուրիշի ինքնությունը։
Դոկտոր, սրանց համար, բժիշկ կա՞, թե՞ անհույս է»։