Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Իրանը Թրամփին և Փոմփեոյին ներառել Է պատժամիջոցների ցուցակում

2403
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 21:35
Իրանը Թրամփին և Փոմփեոյին ներառել Է պատժամիջոցների ցուցակում

Իրանը ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի այլ պաշտոնյաների ներառել է պատժամիջոցների ցուցակում, հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի հայտարարության համաձայն՝ սև ցուցակում են հայտնվել նաև պետքարտուղար Մայք Փոմփեոն, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Փենթագոնի նախկին ղեկավար Մարկ Էսփերը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիսթոֆեր Միլլերը, ԿՀՎ-ի ղեկավար Ջինա Հասփելը և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Իրանի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ դեսպանորդ Բրայան Հուքը և գործող հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը:
Թրամփի և ամերիկացի մյուս պաշտոնյաների դեմ Իրանի պատժամիջոցները կապված են «տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունների» հետ, որոնք աշխարհում անվտանգության համար սպառնալիք են ստեղծում, հայտարարել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: