Առաջարկվեց սեպտեմբերի վերջին շաբաթ օրն Ազգային փոքրամասնությունների օր նշել
Ազգային ժողովն այսօր քննարկեց իշխանական թևից եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր: Բաքոյանը նշեց, որ ՄԱԿ-ի 1966 թվականի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ամրագրված է, որ այն երկրներում, որտեղ գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ՝ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, ապա այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու, ծիսակատարությունները կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը: Քննարկման վերջին հատվածում Բաքոյանը հայտնեց, որ գուցե փոփոխություններ անեն նախագծում ամսաթվի հետ կապված, քանի որ մի քանի տարին մեկ տոնը կարող է համընկնել Արցախյան վերջին պատերազմի սկսման օրվա հետ, ինչը, ըստ պատգամավորի, անընդունելի է: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30