«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառը օգտագործելուց». Նաիրա Զոհրաբյան
![]() ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ է այն կարծիքներին, որ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Գյումրիում արած արտահայտությունը՝ «բոմժ», դատապարտելի է: «Հասկանում եմ, իհարկե, որ երբեմն էմոցիաներն էնպես են խտանում և էնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում: Բայց մենք քաղաքական գործիչներ ենք և ինչքան էլ սադրանքները լինեն անհանդուրժելի, պիտի չտրվենք դրանց»,- ասաց Զոհրաբյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «այսինքն էլ չե՞ք օգտագործելու «ժեխ» բառը», ի պատասխան ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասաց. «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառը օգտագործելուց: Իմ կոնտեքստը բացարձակապես այլ կոնտեքստով է եղել: Ես ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են դավաճանությունը, ովքեր ասում են՝ լավ է եղել, որ 5000 և ավելի երեխա է սպանվել... Ես խնդրում եմ իմ կենտեքստը նայեք, դրանք բացարձակապես տարբեր կոնտեքստներ են»: |
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
1423:05Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ
4022:45Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. նոր զարգացումներ
4022:40Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
8922:35Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ իր որդու շփումների շուրջ սկանդալի համար
9722:25«Խաչատուր Սուքիասյանը քայլել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ՝ Փաշինյանի հետ». Մալխասյան
5022:20