«Ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր քաղաքացի զենք կրելու իրավունք ունենար». Հովիկ Աղազարյան
239
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 13:10
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է, որ մտադրություն ունի օրենքի նախագիծ մշակել, որով քաղաքացները զենք կրելու իրավունք կունենան: «Դա որպես գաղափար միշտ ա ուղեկցել ինձ, ոչ թե երբ պատգամավոր եմ եղել: Ես մտածել եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով, բնականաբար, ունի համապատասխան փաստաթղթեր և՛ ոստիկանությունից, և՛ առողջապահական համակարգից, զենք կրելու իրավունք ունենա: Կրելը չի նշանակում զենքը դնել գրպանը ու ման գալ: Բնականաբար, հատուկ սահմանված կանոնակարգով պետք ա էդ ամեն ինչը տեղի ունենա: Էսօր դա մի քիչ ավելի արդիական ա դառնում՝ հաշվի առնելով ինչ-որ իմաստով սահմաններում մեր քաղաքացիների անհանգստության խնդիրները»,- ասել է Աղազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00