Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Տեղեկություններ ունեմ, որ հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում». Վարուժան Գեղամյան

256
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 03:10
«Տեղեկություններ ունեմ, որ հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի կապիտուլյացիան և մեր պետականության հետևողական թուլացումը անխուսափելիորեն բացասական է ազդում նաև հայկական սփյուռքի վրա։ Անկախ բնակության երկրից՝ հայկական համայնքները զգալիորեն թուլանալու են, իսկ որոշ երկրներում (օրինակ.՝ Ռուսաստան, Արևելյան Եվրոպա, Մերձավոր Արևելք) պարբերաբար ենթարկվելու են ճնշումների։ Սփյուռքում շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց ետևում թեկուզ փոքր, բայց, այնուամենայնիվ, հայկական պետականության գոյությունը նկատելիորեն ազդում է իրենց ընդունող պետության վերաբերմունքի վրա։
Որոշեցի այս մասին հիշեցնել, քանի որ տեղեկություններ ունեմ, որ հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում։ Մասնավորապես, հայերի տների դիմաց թուրքական և ադրբեջանական՝ դեռևս անհայտ կազմակերպությունների կողմից արվել են այսպիսի գրաֆիտիներ, որոնց վրա գրված է «Տանը տեղ չկա» (տե՛ս կից նկարում)։ Գերմանական ոստիկանությունը դեռևս չի կարողանում գտնել հանցագործներին։
Սա լավ առիթ է հիշեցնելու, որ քանի դեռ Հայաստանի թուլամորթ իշխանությունները զիջում են ամեն հարցում և «տենչում» խաղաղության, Սփյուռքը ևս ապահով չի լինելու։
Հիշեցում՝ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: