Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Օրենսդիր մարմինն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ hակակոռուպցիոն մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կառավարության ներկայացրած նախագիծն ստացավ 84 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայներ: Նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստություն անցած կադրերի ներգրավման եղանակով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Արդեն հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է, որ ստեղծվելիք կոմիտեի ղեկավարին նշանակի վարչապետը՝ առաջարկելով այդ լիազորությունը հանձնել ԱԺ-ին: Ընդդիմադիր ուժի կարծիքով՝ վարչապետի կողմից կոմիտեի ղեկավարի նշանակումը հղի է մի շարք լուրջ հետևանքներով, ընդհուպ՝ «Կառավարության գործիքը» դառնալու վտանգը: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30