Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու ընթացակարգերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն Աժ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «Այս նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ամբողջովին նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների միջոցով,իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող- որոշում կայացնող շփումները»,-ասաց Դանիելյանը: Ստեղծվում է էլեկտրոնային դիմումների ներկայացման հնարավորություն: ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը հնարավոր կլինի իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Փոխնախարարը վստահեցրեց,որ գրեթե բոլոր գործընթացներում նվազեցվում է վարչարարությունը: Մասնավորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը: Այժմ բավարար է որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ: «Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կարող է տեղի ունենալ դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, մենք սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ՝ անվան անբարեհնչություն, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր»,-ասաց Դանիելյանը: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00