Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բացահայտման հեռանկարը կատաղեցնում է հներին»․ Լյովա Եղիազարյան

379
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 00:15
«Բացահայտման հեռանկարը կատաղեցնում է հներին»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկամսյա պայքարի տապալումը հայտնի թայֆայի ներկայացուցիչների, և նրանց սպասարկողների մոտ ջղաձգումը հատում է սահմանը, որից այն կողմ հոգեկան լինելն է։
Անընդհատ մեղադրում ու վիրավորում են ժողովրդին ոտքի չկանգնելու համար։ Մի թերմացք էլ այնքան է առաջ գնացել, որ ժողովրդի մեջ բացառել է հայի արյուն ունենալը։
Մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դավաճան է համարում ոչ թե վարչապետին, այլ նախկին իշխանություններին, որ պատերազմում նրանց կողմից մեծ դավադրություն է իրականացվել։
Ժողովուրդն անհամբեր սպասում է իրականության բացահայտմանը, որը ջախջախիչ հարված կլինի շատերի համար։
Բացահայտան հեռանկարը կատաղեցնում է հներին այնպես, որ նրանք հոգեխանգարում են ստանում»։