Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չի կարող ազգի համար պատմական հաղթանակ կերտողը դատվել այդ հաղթանակը մսխողի կողմից». Արա Վարդանյան

389
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 22:20
«Չի կարող ազգի համար պատմական հաղթանակ կերտողը դատվել այդ հաղթանակը մսխողի կողմից». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմում եմ ընկերներիս, համախոհներին և այս իրավիճակով դժգոհներին:
Վաղը՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո, առաջին անգամ տեղի է ունենալու մարտի մեկի գործով դատական նիստը։
Ինչու՞ է այն պատմական. մինչ պատերազմի սկսվելն ես հարյուրավոր անգամներ նշել եմ, որ այս գործը ոչ թե մարտի մեկի մասին է, այլ Արցախը ազատագրողներին լռեցնելու, այս գործը ոչ թե արդարության վերականգնման մասին է, այլ այն իսպառ ոչնչացնելու, այս գործը ոչ թե Արցախը ամուր պահելու մասին է, այլ՝ թշնամուն հանձնելու։
Շատ բան կտայի, որ սխալված լինեի, բայց ավաղ, ես և իմ շատ ընկերներ ճիշտ էինք...
Վաղը կրկին պատմական օր է. Շուշին թշնամուն նվիրողները դատարանի առջև են կանգնեցնելու Շուշին ազատագրողներին։ Արցախը փողի դիմած վաճառածները, դատարանի առջև են կանգնեցնելու Արցախն արյունով ազատագրողներին։ Եվ ի վերջո, մեզ անկախությունից և անվտանգությունից զրկողները, դատարանի առջև են կանգնեցնելու մեր իսկ անկախությունն ու անվտանգությունը ապահովողներին։
Սա ևս մեկ ազգային խայտառակության օրերից է լինելու բոլորիս համար։ Սա ևս մեկ տոն է լինելու մեր թշնամիների համար։
Ինձ շատ են հարցնում, թե ինչո՞վ կարող են օգնել այս պայքարում։
Պատասխանում եմ. միացեք վաղը ինձ։
Ես ժամը 12։30-ին լինելու եմ Արշակունյաց փողոցի վրա գտնվող դատարանի շենքի դիմաց։ Լինելու եմ, որպեսզի իմ աջակցությունը հայտնեմ մեզ 30 տարի տևած երջանկությունը պարգևած անձանց սատարեմ։ Լինելու եմ այնտեղ, քանզի չի կարող իմ ազգի համար պատմական հաղթանակ կերտողը դատվի այդ հաղթանակը մսխողի կողմից։
Հիշեք, հաղթանակների հասնելը միշտ ավելի դժվար է լինում, քան պարտվելը։ Մեր նոր հաղթանակի ճանապարհը հեշտ չէ, բայց և ես կասկած չունեմ, որ մենք միասին հաղթելու ենք...
Կսպասեմ բոլորիդ»։