Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում
281
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 18:50
Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում՝ «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։ Այս մասին հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: «Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն թե «Արցախփոստի» կողմից՝ թղթային ցուցակներով, թե ՀՀ-ում՝ «Հայփոստի» մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)։ Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն «Արցախփոստի» կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով»,-տեղեկացնում են նախարարությունից։ |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30