Ո՞վ է Առողջապահության նորանշանակ նախարարը
Ինչպես հայտնել էինք, Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը։ Ասում են՝ վերջինը ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, դեղագործ Մարգուշ Վարդանյանի դուստրն է։ Մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը Առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018-ի մայիսին։ Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը Արսեն Թորոսյանի ընկերն է: Անահիտ Ավանեսյանի անվան շուրջ քննարկում էր սկսվել դեռ մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ նրան կապակցված «Արֆարմացիա» ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոց է վաճառել պետությանը: ««Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին (2017-2020թթ փետրվար) կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: Տիկինն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում», գրել էր «Հետք»-ը: |
«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
11012:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
15209:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
340Երեկ, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
480Երեկ, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
72916.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
70416.04.2024, 15:48