Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ». Լավրով

977
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 14:45
«Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ». Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն տարածքը, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությունը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, մարդասիրական աջակցության մանրամասները»,- հավելել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, աշխատեն Ղարաբաղում՝ օգնություն ցուցաբերելով տեղի բնակչությանը։ Սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք կապված են կարգավիճակի շուրջ հակասությունների հետ։ Հենց այդ հակասությունների պատճառով էլ 3 առաջնորդների կողմից որոշվեց շրջանցել այդ հարցը և այն թողնել հետագայի համար։

Նրա խոսքով, այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան։

Լավրովը կարծում է, որ կարգավիճակի խնդիրը հնարավոր կլինի լուծել, երբ կարգավորվի հասարակության առօրյա կյանքը: