Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Պուտինը ներկայացրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի մանրամասները

949
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 14:15
Պուտինը ներկայացրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի մանրամասները

«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա․ Կրեմլ. Պուտին» ծրագիրը ռեպորտաժ է պատրաստել, որում ներկայացվել են 2020թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության ընդունման մանրամասները։

Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Մոսկվա են ժամանել մի քանի րոպե տարբերությամբ, և Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել ավելորդ շրջան կատարել Տուլայում, որպեսզի Ալիևն առաջինը վայրէջք կատարի։ Նշվում է նաև, որ հանդիպման ողջ ընթացքում, համենայնդեպս, դրա հրապարակային մասի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ոչ մի անգամ չեն նայել միմյանց կողմը։

Մեջբերվում է նաև անցած տարվա նոյեմբերի 17-ին Պուտինի հարցազրույցից մի մաս, որում նա մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե ինչպես է ստորագրվել հրադադարի մասին՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը:

ՌԴ ղեկավարի խոսքով, բոլոր որոշումները կայացվել են եռակողմ հանդիպման ժամանակ, իսկ համաձայնագրի տեքստը նախապես պատրաստված չի եղել: Պուտինը նշել է նաև, որ որոշումն անհրաժեշտ էր ընդունել, և հավելել է, որ ստեղծված պայմաններում «պայքարն ընթանում էր 2 կողմից՝ յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել, յուրաքանչյուր ստորակետի համար»:

Պուտինը պատմել է Ղարաբաղում հրադադարի մասին որոշման մանրամասները