«Էրդողանը շուտով կհեռացվի». Դավութօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուտչիստական ռազմական «խնամակալության» տակ և շուտով «կվերացվի» իրեն վերահսկող խմբակցության կողմից, կիրակի օրը հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ, Էրդողանի նախկին դաշնակից Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։ «Էրդողանը ներկայումս գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամակալության տակ»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997-ի հետմոդեռնիստական հեղաշրջումը, որի ժամանակ զինվորականների ճնշման տակ հրաժարական է տվել Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը։ «Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանը շուտով կհեռացվի։ Պարոն Էրդողանը շփոթության մեջ է, նրան շատ դժվար կլինի հաղթել «ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում»,- հավելել է նա։ «Ապագա» կուսակցության առաջնորդը քննադատել է Էրդողանին, որ նա առողջություն չի մաղթել իր կուսակցության փոխնախագահ Սելչուկ Օզդաղին, ով ուրբաթ օրը հարձակման է ենթարկվել զինված խմբավորման կողմից։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24