Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է». իմքայլական պատգամավոր

264
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 12:00
«Ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է». իմքայլական պատգամավոր

«Այո՛, մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց իշխանական թևի պատգամավոր Արփի Դավոյանը: Ըստ նրա՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը շահարկում է գերության մեջ գտնվող անձնաց, Սյունիքի անվտանգության և մի շարք այլ հարցեր. «Ընդդիմությունն ամեն անգամ այս ամենին տալիս է խտացումներ, գույներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Սյունիքի անվտանգության հարցը պետք չի շահարկել, որովհետև Սյունիքը ՀՀ ողնաշարն է, և երբ դուք գնում եք էնտեղ, զրուցում եք և գալիս՝ խտացնում գույները, պետք չէ նման շահարկումներ անել, մենք ունենք Սյունիքից պատգամավորներ. նրանք գնում են Սյունիք և ծանոթանում իրավիճակին: Եվ ընդհանրապես, ցանկացած հարցի վերաբերյալ եղեք ազնիվ»,- ասաց իմքայլական պատգամավորը: