Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

419
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 11:50
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 58 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր:

Կատարվել է 18 509 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: