Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ոչ իրավական ընթացքը Հայաստանում նոր ցնցումներ կբերի». Նարինե Դիլբարյան

226
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 13:30
«Ոչ իրավական ընթացքը Հայաստանում նոր ցնցումներ կբերի». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարիեն Դիլբարյանը գրել է. «Ներկա ԱԺ-ն, իմքայլական պահպանվող մեծամասնությամբ՝ 74-76 ձայներով, շարունակում է արմատաքի մերժել խորհրդարանական փոխգործակցության ցանկացած իրական օրակարգ, այսինքն՝ միահամուռ խորացնում է համակարգային ճգնաժամը, որը սպառնում է Հայաստանի պետական անվտանգությանը 2020թ. նոյեմբերի 9-ի ՀՀ պարտության հայտարարությունից հետո, որը 2021թ. հունվարի 11-ի նոր հայտարարությամբ ոչ միայն չմեղմվեց, այլ նոր խնդիրներ հարուցեց: Փաստորեն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու իրավական-պետական բոլոր ուղիները Հայաստանում բացառում է հենց իշխանությունը, բայց ճգնաժամերը չեն կարող հավերժ լինել, դրանք ունեն ընթացքի օբյեկտիվ կանոններ, պատմական նախադեպեր, օրինակներ: Ոչ իրավական ընթացքը Հայաստանում նոր ցնցումներ կբերի: Ճնշումն ու հակազդեցությունը միմյանցից անբաժան են»: