Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ես չեմ կարա դավաճանեմ իմ ախպոր արյունը». Արսեն Ղուկասյան

252
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 09:55
«Ես չեմ կարա դավաճանեմ իմ ախպոր արյունը». Արսեն Ղուկասյան

Արսեն Ղուկասյանը, որը փնտրում է պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորը և եղբորորդուն, ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է. «Վերջին օրերին մարդիկ կան՝ գրել էին, որ ինձ էլ էն շարքերի մեջ մտցրեցին, իբր մենք էլ ենք դավաճանում մեր սկզբունքներին: Հավաստիացնում եմ՝ ոչ մեկիդ մոտ կասկած չլինի, թե ես իմ սկզբունքներին, համոզմունքներին դավաճանելու եմ: Ես մնալու եմ իմ կարծքին, իմ մտքերին հավատարիմ: Ոչ մեկ ոչ մի ձև չի կարա ինձ էդ ամեն ինչից հետ պահի: Նեղվում եմ, երբ գրում են, թե՝ դու էլ անցար դավաճանների շարքերը... Ես չեմ կարա դավաճանեմ իմ ախպոր արյունը»: