Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայրենիք վերադառնալուց ամիջապես հետո ձերբակալվել է: Հիշեցնենք, որ նա բուժում էր ստանում Գերմանիայում հայրենիքում թունավորվելուց հետո: Ինչպես հաղորդում է Քրեակատարողական դաշնային ծառայությունը, Շերեմետևո օդանավակայանում նրան ձերբակալել են: Ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ից Նավալնին հետախուզման մեջ է գտնվել պատժի պայմանական փորձաշրջանը պարբերաբար խախտելու համար: Նավալնիի հետագա ճակատագիրը կորոշի դատարանը: Մինչ դատարանի որոշումը նա կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ Նավալնին ունի 2 պայմանական ազատազրկման պատժաժամկետ: Առաջինը՝ «Իրովլես»-ի գործով (որը կապված է 16 միլիոն ռուբլու յուրացման, երկրորդը՝ «Իվ Ռոշի» գործով (30 միլիոնից ավելի ռուբլու յուրացում): Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Օմսկում Նավալնին հոսպիտալացվեց ինքնաթիռում ինքնազգացողության վատացման պատճառով: Ըստ Օմսկի բժիշկների, պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումն է եղել, թույնի որևէ հետք չի եղել: Ավելի ուշ նրան օդանավով տեղափոխել են Գերմանիա, ինչից հետո գերմանացի ռազմական բժիշկները հայտարարեցին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութով: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54