Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«2018-ի մայիսից հետո ՀՀ իշխանությունը տարբեր «արարատների» միջոցով փորձում էր անկայունություն մտցնել Արցախում». Տիգրան Աբրահամյան

416
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 02:15
«2018-ի մայիսից հետո ՀՀ իշխանությունը տարբեր «արարատների» միջոցով փորձում էր անկայունություն մտցնել Արցախում». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես լավ հիշում եմ, թե ում էին «կռիշավատ» անում «արարատները» 2020 թվականին Արցախում ընթացող ընտրությունների մրցավազքում։

Ես լավ հիշում եմ, թե 2018 թվականի մայիսից հետո ինչպես էր ՀՀ իշխանությունը տարբեր «արարատների» միջոցով փորձում անկայունություն մտցնել Արցախում. յուրաքանչյուրն իր գործը գիտեր՝ ոմանք «ընդդիմադիր» տարբեր խմբակների, մյուսներն իշխանության ներսում, իսկ ոմանք տարբեր անհատների միջոցով բախումներ էին հրահրում։

Ցավոք, ես տեսել եմ, թե ինչպես էին Արցախում ոմանք շողոքորթում «արարատներին»։

Ինչ խոսք, պատկերն արդեն ամբողջական է, հարցադրումների պատասխանները՝ տրված»։