ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
6820:00«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա»․ Հայկ Մարության
17316:25«Տավուշի Պառավաքար գյուղի գյուղացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից»․ Վարդան Զաքարյան
19516:10«Ոստիկանությունը դե ֆակտո միացել է ԳՇ կոչին». Նարեկ Մալյան
18215:40«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
32515:00Օնիկ Գասպարյանին աջակցող ակցիայի մասնակիցները շարժվեցին Բաղրամյան 26
20414:40