Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Այս հերքումից ես առնվազն հասկանում եմ, որ փաստաթղթի իսկությունը չի հերքվում». Կ. Վրթանեսյան

633
Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 00:30
«Այս հերքումից ես առնվազն հասկանում եմ, որ փաստաթղթի իսկությունը չի հերքվում». Կ. Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ էլի՝ չհերքելով հերքելու մասին. «Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ... Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։
Այս հերքումից ես առնվազն հասկանում եմ, որ փաստաթղթի իսկությունը չի հերքվում։ Ասում են. «փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն» է սուտ, ոչ՝ բուն փաստաթղթերը։ Սխա՞լ եմ կարդում»: