Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մի հատ էլ ռուսական ագենտ բացահայտի էլի, ա՛յ ստահակ». Վահագն Ավագյան

689
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 23:45
«Մի հատ էլ ռուսական ագենտ բացահայտի էլի, ա՛յ ստահակ». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն Արարատ Միրզոյանը ոչ թե Սորոսի ագենտ է, այլ՝ «Հայկական ԱԱԾ-ի»:
Միշիկ դու Միշիկ, ա՛յ սրիկա, բա փառապանծ ԿԳԲին տենց անկապ անուններ կկպցնե՞ն:
Ինչքան թուրքական ագենտ կար բացահայտեցիր, մի հատ էլ ռուսական ագենտ բացահայտի էլի, ա՛յ ստահակ:
Իրականությունը այն է, որ և՛ դուք, և՛ իրենք «Հայկական ԱԱԾ-ում» էդ բարաթներից ստորագրած, պեչատած, դարակները դրած ունեք և եթե թուրքական կապերի մասին փաստացի էլ չեք ներկայացնում, ապա ռուսական ԿԳԲ-ի ագենտ լինելը թղթով նկարած կա: Դուք իրենցն եք տարածում, իրենք՝ ձերը:
Հիմա պա՞րզ է հայ ժողովրդին, թե ինչու է Արցախը հանձնվել:
Հիմա որ ասեմ մի տենց բարաթ էլ մեկական ունեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք Ռուսաստանին դաշնակից են անվանում, կարող է կռիվ անեք հետս»: