Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ

500
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 22:10
Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ 2021 թվականի հունվարի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել միջպետական ​​դատական ​​հայց «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում տուժած Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման վերաբերյալ», որը պատրաստվել է Իլհամ Ալիևի անունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված փաստաթուղթը պահանջում է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ «Ադրբեջանի քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար»: