Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան

514
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 21:45
Արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան

Տեղի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
պատերազմով պայմանավորված Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ուստի համայնքի այն բնակիչները, ովքեր արոտավայրերի պայմանագրեր ունեն կնքած Սյունիքի մարզի այլ համայնքների հետ կամ ցանկանում են կնքել, ապա դիմեն տվյալ համայնքին։ Այլ հարցերի դեպքում ճշտել Տեղի համայնքապետարանի հետ»: