Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե քո տղան զգա այն, ինչ զգում է Արթուր Բաղդասարյանի տղան». Միհրան Հակոբյան

385
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 16:25
«Ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե քո տղան զգա այն, ինչ զգում է Արթուր Բաղդասարյանի տղան». Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք Նիկոլ, հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե քո տղան զգա այն, ինչ զգում է Արթուր Բաղդասարյանի տղան: Տղադ հիմա ի՞նչ է զգում, չի՞ զզվում իր հայրանունից: Թե՞ հպարտ է, որ քո տղան է:
Ես իսկականից ինքնասպան կլինեմ, որ իմ տղան զգա այն, ինչ քո տղան է զգում: Բայց իմ տղան չի կարող զգալ այն, ինչ քո տղան է զգում: Չի կարող, որովհետև քո տղան, կարծես, ոչինչ էլ չի զգում, իսկ իմ ընտանիքում չի կարող նառկաման մեծանալ»: