Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել». Վազգեն Մանուկյանը՝ երեկվա միջադեպի մասին

311
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 14:25
«Ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել». Վազգեն Մանուկյանը՝ երեկվա միջադեպի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 16-ին, Վազգեն Մանուկյանն այցելել է Վանաձոր՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։ Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիի երեկվա միջադեպին:

«Այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը: Ինքս կիսով չափ գյումրեցի եմ՝ մայրս գյումրեցի է, և իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որը փողոցում մոտենում, խոսում էր»,- ասաց Մանուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա կազմակերպված է եղել:

«Ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել, ոնց են կազմակերպել»,- նշեց նա: