Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Երեք տառի տարբերություն և ինչ արդյունք». Վազգեն Մանուկյան

342
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 14:10
«Երեք տառի տարբերություն և ինչ արդյունք». Վազգեն Մանուկյան

«Երեկ նայում եմ, Ալիևը իր տիկնոջ հետ՝ տիկին Փաշիևայի հետ... Զարմանալին գիտե՞ք՝ որն է, երբ ադրբեջանական մամուլով դատում ես, փաստորեն, պատերազմի հրահրողը, ոգևորիչը, ամուսնուն առաջ բրդողը Փաշիևան էր, որը կապված է թուրքական էլիտար բաների հետ, մեր մոտ էլ Փաշինյանն էր. երեք տառի տարբերություն և ինչ արդյունք»,- վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Իրենք Շուշիում էին ու Ալիևն ասում էր՝ հանկարծ ինչ-որ ռևանշիստական, հլը փորձեն մի բան անել, մեր բռունցքը կանգնած է այստեղ, միևնույն ժամանակ կարդում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, գրեթե ասում է՝ մեզ բանակ պետք չի, մենք նորմալ հարաբերություններ ենք ունենալու, առևտուր ենք անելու և այլն... Չմտածեք՝ ճանապարհը բացվեց, Հայաստանում բիզնես է զարգանալու: Թուրքիայի, Ադրբեջանի բիզնեսն է զարգանալու, մերը՝ լրիվ կուլ գնալու»,- շարունակեց Մանուկյանը:

«Երեք տառի տարբերություն և ինչ արդյունք». Վազգեն Մանուկյան