«Ես հավատում եմ, որ Փաշինյանը փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել». Էդմոն Մանրուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ եթե ՀՀ վարչապետը գնար հունվարի 11-ին Մոսկվա և հայտարարեր, որ ոչ մի պայմանավորվածություն չի լինի, և ոչինչ չի ստորագրի, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել, ապա այդ խնդիրն ավելի արագ կլուծվեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Մարուքյանը: «Փաշինյանը պետք է ասեր՝ մենք մեր պայմանավորվածություններն արել ենք, դուք ձերը չեք անում, և հետևաբար ես այս փաստաթուղթը չեմ ստորագրում, հիմա վերադառնում եմ Հայաստան, երբ կվերադարձնեք ռազմագերիներին, այս երկրորդ հայտարարությունը ես կստորագրեմ: Ես հավատում եմ, որ նա փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել իր մոտ, որովհետև ինքն արդեն այդ պարտության սիմվոլն է....: Էն երկիրը, որը մեր ռազմագերիներին չի տալիս, ի՞նչ երկաթգիծ ենք մենք ունենալու էդ երկրի միջով անցնող, որը մեր ժողովրդի համար լինելու է անվտանգ, երբ մեր ժողովուրդը գիտի, որ իր եղբայրներն ու քույրերը բանտերում են նստած»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36